Դերասանուհի Ռոզա Դավթյանն անակնկալ է մատուցել իր երկրպագուներին ու գործընկերներին։ Նա այցելել է «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանման հրապարակ և անմիջական մասնակցություն ունեցել աշխատանքային ընթացքին։
Նկարահանման հրապարակում դերասանուհուն դիմավորել են մեծ ոգևորությամբ։ Ռոզան հնարավորություն է ունեցել կրկին միանալու իր նախկին խաղընկերներին ու ստեղծագործական թիմին՝ կիսելով աշխատանքային ջերմ ու հագեցած մթնոլորտը։
Թեև դեռևս փակագծերը չեն բացվում, թե ինչ ձևաչափով է դերասանուհին հանդես գալու նախագծում, սակայն նկարահանման ընթացքից տարածված կադրերն արդեն մեծ հետաքրքրություն են առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Հետևորդները սպասում են նոր սերիաների թողարկմանը՝ Ռոզային կրկին էկրաններին տեսնելու ակնկալիքով։