ՔՊ-ն եռապատերազմի կուսակցության է, այդպես են հիշելու Ձեզ։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Վերջին ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերած կուսակցությունը, եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է։ Եռապատերազմի կուսակցությունը և 2,5 տրիլիոն դրամ պարտք է վերցրել։ Անցնելու է 30, 50 տարի, պատմությունը ձեզ հիշելու է որպես եռապատերազմի կուսակցություն և 2,5 տրիլիոն դրամ պարտք վերցրած։
Դուք կարող էիք տասնյակ հազարավոր դպրոցներ սարքեիք այդ գումարով, կարող էիք տասնյակ հազարավոր կիլոմետրեր ճանապարհ սարքեիք, բայց դուք սարքել եք, ավարտել եք ընդամենը 135 դպրոց, այս պահին տարին 12 դպրոց եք ավարտել՝ 2,5 տրիլիոն փող վերցնելով»,- նշել է նա։