copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:00 15-04-2024

Գիշատիչների խնջույք. ինչո՞ւ է փող հավաքում Աննա Հակոբյանը  

Ապրիլի 14-ին մի շարք գործարարներ շտապել են «Արմաս» գինու գործարան, որտեղ կազմակերպվել է հերթական դրամահավաքը, որի հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախագծին։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մարդիկ գերթանկարժեք մեքենաներով ժամանում Աննա Հակոբյանի հրավիրած բարեգործական ընթրիքին։ Սակայն, ինչպես և սպասվում էր, 1 միլիոն դրամ արժեցող մուտքի տոմսով խորհրդավոր ընթրիք-երեկոն անցել է փակ։ Ոչինչ հայտնի չէ հանգանակության մասնակիցների, հիմնադրամ հանգանակված գումարի չափի մասին։ «Իմ քայլը» որևէ տեղեկատվություն չի տարածել միջոցառման արդյունքների վերաբերյալ։ Ի՞նչ միջոցառում էր սա, ինչու՞ այն անցավ փակ, և արդյո՞ք այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել, ինչպես Երևանի ընտրությունների ընտրարշավի ժամանակ իրականացված կեղծ դրամահավաքի ընթացքում։

Եթե հանգանակության երեկոն, իրոք, նվիրված լիներ կին առաջնորդների առաջխաղացմանն, ապա այն փակ, գաղտնի անցկացնելու կարիք չէր լինի։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ հանգանակության արդյունքում հավաքված գումարներն ուղղվելու են այլ խնդիրների, և փող տվողներն օրենքի և ժողովրդի հետ խնդիրներ ունեցողներ են, որոնք չեն ցանկացել, որ իրենց նկարեն, ցույց տան։

Հանրությանն անհայտ է, թե ինչու է Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքը կազմակերպվել «Արմաս» գործարանում։ Կին գործարարների արտադրանքների ցուցահանդես-վաճառքի մասին տեղեկատվություն չկա: Ենթադրելի է, որ ապրիլի 14-ին «Արմաս» գինու գործարանում կազմակերպված ընթիրքում բոլորն այնքան են տարվել հավաքված փողերով, որ մոռացել են հանրությանն իրազեկել, թե ի՞նչ գումար են հավաքել և դրանք ինչ ծրագրերի են ուղղվելու։ Ըստ նախապես տարածված հաղորդագրության՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքի ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

Սակայն հանրային կասկած կա, թե ապիրլի 14-ին «Արմաս» գինու գործարանի տարածքում կազմակերպված հանգանակությունը կապ չունի հռչակված նպատակի հետ։ «Իմ Քայլը» հիմնադրամում շատ փող կա։ Եվ հիմնադրամին պարբերաբար մուծում են հին ու նոր օլիգարխները։ Պարզապես, պետք է այդ գումարները լվանալ, ցույց տալ, իբր միլիոնավոր դոլարները փոխանցվել են ապրիլի 14-ին կազմակերպված ընթրիքի ժամանակ։ Այսպիսի ներկայացում կազմակերպվում է, որ մարդկանց և աշխարհին ցույց տան, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կոռումպացված չի, և հասարակական նշանակության ծրագրերն իրականացնում են հանգանակված միջոցներով։

Տեսակետ կա, թե 1 միլիոն դրամանոց այս ընթրիքը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից կազմակերպված ստուգատես է, յուրային գործարարների հավաք։ Մասնակիցները եղել են հայտնի գործարարների կանայք կամ ընտանիքի կին անդամները, որոնք հաստատել կամ վերահաստատել են իրենց ընտանիքների հավատարմությունն իշխանությանը, փոխարենը ակնկալել ապահովություն և արտոնություններ։ Այս խորհրդավոր ընթրիքի նշանակությունը մեծ է հատկապես նախընտրական համատեքստում, քանի որ ՔՊ-ի վարկանիշն օրեցօր ընկնում է։

Պատկերավոր ասած՝ այս միլիոնանոց ընթրիքը հիշեցնում է գիշատիչների խնջույք, որի մասնակիցները շանտաժի տակ ներկայացել և պարտավորվել են վճարել Նիկոլ Փաշինյանին ու ընթրիքից հեռացել քաղցած ու գցված։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ