Սամվել Տերտերյանը (77 կգ) եզրափակչում հաղթելով ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին՝ դարձավ հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։
Այս ըմբիշները հանդիպել են նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում, որտեղ Սամվելը նույնպես հաղթել է 4-0 հաշվով։
Սամվելի եղբայրը՝ Գասպար Տերտերյանը, անցյալ տարի դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, իսկ այս տարի Սամվելն ինքը կրկնել է այդ նվաճումը։