copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:10 31-07-2025

Եթե լիքը փող կա, ինչո՞ւ թոշակները չեք բարձրացնում, ինչո՞ւ ուսուցիչը շարունակում է ապրել 160 հազար դրամով

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Սյունիքում ՀՀ նախագահը հայտարարում է, թե երկրում «լիքը փող կա»։

Մի պահ թողնենք այն փաստը, որ նախագահը վերջին տարիներին վերածվել է լուռ ֆիգուրի, որը երբեմն խոսում է միայն իշխանության պատվերով։ Բայց եթե արդեն խոսել է, եկե՛ք պարզենք՝ ինչ է ասում։
Նա ասում է՝ փող կա։

Բայց եկե՛ք տեսնենք՝ իրականությունն ինչ է ասում։

2024-ի մարտին Հայաստանը բառացիորեն մի քայլի վրա էր դեֆոլտից։ Միայն արտաքին օգնության, պարտքերի վերաբաշխման ու ֆինանսական մանիպուլյացիաների հաշվին մենք «խուսափեցինք» տնտեսական փլուզումից։
2025 թվականի պետական բյուջեն ընդունվել է 600 միլիարդ դրամ պակասուրդով։ Այսինքն՝ կառավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ փող չունի՝ նույնիսկ իր պլանավորած ծախսերն ամբողջությամբ փակելու համար։

Նույն ժամանակահատվածում արտադրական արտահանումը կրճատվել է, իսկ արտաքին պարտքը աճել է։ Տնտեսությունը «թղթի վրա» մեծանում է, բայց աշխատող մարդը դրանից աղքատանում է։
Ու հիմա այս խեղճ ժողովրդին ասում են՝ «լիքը փող կա»։

Եթե լիքը փող կա, ապա մի քանի ուղիղ հարց՝
Ինչո՞ւ թոշակները չեք բարձրացնում։
Ինչու ուսուցիչը շարունակում է ապրել 160 հազար դրամով։
Ինչու Սյունիքի ու Տավուշի գյուղերում գազ, ջուր, ճանապարհ չկա։
Ինչու են աճում պետական բոլոր վճարումները եվ տրանսպորտի ուղետոմսի գինը
Ոչինչ չեք անում, բայց եկել Սյունիքում «փողերի» մասին եք խոսում։

Պարզ պատճառն այն է, որ այս խոստումներն արվում են մի նպատակով՝
Ադրբեջանի միջանցքը լեգիտիմ դարձնել։

Եվ ահա ամենավտանգավոր կետը՝
Ադրբեջանը այդ միջանցքի համար նույնիսկ մեկ դոլար չի վճարելու։

Նրանց համար սա կլինի անվճար, առանց հսկողության և առանց սահմանային վերահսկողության ճանապարհ՝ դեպի Նախիջևան։

Հայաստանը կտա իր տարածքը՝ իսկ ի պատասխան կլսի՝ «լիքը փող կա»։
Սա խաբեություն է։ Սա ազգային շահերի հաշվին կառուցվող մոլորեցնող քարոզչություն է։

Նրանք ասում են «փող կա»,
բայց այդ փողը կա միայն պալատների, պաշտոնյաների և դավադիր գործարքների համար։
Ժողովրդի համար ոչ մի բարեկեցություն չկա, քանի դեռ այս սուտը մերկացված չէ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից