copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:08 19-03-2024

Հնարավորություն տվեք ոտ-ոտ, պուճուր-պուճուր քայլենք առաջ. Փաշինյանը՝ Տավուշի բնակիչներին

Եթե մենք ուզում ենք ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք կանգնենք մեր սահմանի դիրքերին: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բնակիչների հետ դահլիճում հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կիրացի վարչական ղեկավարի հարցին, թե եթե Խրեմլու գյուղը տան, իրենք կարողանալո՞ւ են գնալ, օրինակ, այն բարձրունքներ, որոնք Բերքաբերի հողերն են:

Փաշինյանը նաև հավելեց. «Մենք էլ բարձրացնում ենք 31 գյուղերի հարցը, որի մեջ մտնում է Բերքաբերը, Այգեհովիտը, Վազաշենը, Պառավաքարը, ցուցակը հրապարակվել է:

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, ուզում են ծանոթանալ: Տավուշում Ասկիպարա անունով գյուղ կա՞, այդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են: Այն, ինչ լեգիտիմ մերն է ստանալու համար, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի:

Ես եկել եմ ձեզ տեղյակ պահելու և խնդրելու, որ էդ բարոյական, քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այդ ճանապարհով գնանք: Մենք կվերադառնանք ժամանակ առ ժամանակ: Երբ ես կունենամ էական նոր տեղեկատվություն կամ քննարկելու տարբերակներ, ես կգամ էս ֆորմատով էլի կխոսենք: Ես եկել եմ կիսվելու այս տեղեկատվությունը և ձեզ խնդրելու, որ դուք այդ հնարավորությունը տաք, որ մենք հլը ոտ-ոտ, պուճուր-պուճուր քայլենք առաջ, տեսնենք՝ հնարավո՞ր է էս խաղաղ հանգիստ ճանապարհով գնալ և մեր երկրի տարածքային ամբողջականությունը ֆիքսել: Մենք պետք է ամեն հնարավոր անենք դրա համար, հետո գանք ձեզ ասենք՝ ինը ստացվեց, ինչը չստացվեց:

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան