Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:43 11-04-2024

Մտածում եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վրե՞ժ եմ լուծում. Փաշինյան

Այսօր մարդիկ ինձ ասում են՝ պետական համակարգը չի աշխատում. շաբաթներով, ամիսներով թղթերը դրած չեն ստորագրում, որովհետև ասում են՝ բա որ գան բռնեն, բայց սա էլ նրանից է, որ որակավորման խնդիր կա. մարդը չգիտի ՝ ճիշտ է ստորագրելը, թե՝ ոչ, սա խնդիր է: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ասում են՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամին խնդրում են․․․։ Իմ վարաչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել ա, դուք մտածո՞ւմ եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վարչապետ եմ դառել վրե՞ժ եմ լուծում։ Քեռին շոկոլադ տվել ա, բա որ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, էդ ի՞նչ ա դա։

Ասում են՝ էս ինչը քաղբանտարկյալ է, էն ինչը քաղբանտարկյալ ա, կներեք, դուք ինչի՞ քաղբանտարկյալ չեք։ Այսինքն դուք դրանով ասում եք, որ նրանք, ովքեր բանտում են, իրենք ասերն են, իսկ էստեղ մնացել ա էն ընդդիմությունը, որն իշխանությանը ոչ մի բանով չի սպառնում, թող ինչքան ուզում են խոսեն: Իսկ իսկական ասերը բանտում գտնվողներն են, որոնցից սարսափում է իշխանությունը… Ձեր ինքնագնահատականը զարմանալի է»,- ասաց Փաշինյանը

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին