copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:50 19-08-2024

Էս պատկերն ամենուրեք է, որտեղ կա մի ծառ, մի պուճուր կանաչ և սառնորակ աղբյուր

Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից 3 կմ հեռավորությամբ գտնվող Հերհերի ձորն է, որին տեղացիներն ասում են «Ջարդի ձոր»: Եթե ուզում եք իմանալ, թե ինչու՞ են էդպես ասում, կարող եք կարդալ, հետաքրքրվել:

Տարի չի եղել, որ ընկերներիս հետ էդ տարածքում աղբհավաք չենք կազմակերպել: Բայց, մեր այցերից մի շաբաթ անց, էլի հայտնվել են աղբի կույտեր, կերած-խմածի ակնառու վկայություններ, «մի կտոր հաց ծառի տակ ուտելու» երևույթի օրգանական և անօրգանական հետևանքներ:

Երեկ ցերեկն արած Էս մի երկու պատկերը եղածի փոքր մասն էր միայն, ծառերի տակ դեռ խմբեր ու ընտանիքներ էին նստած, կրակն արած ու կանաչի վրա սփռոցը գցած: Էնպես որ, եթե էսօր գնաք այնտեղ, ապա կտեսնեք ավելի պայծառ գունապնակ:

Բայց, պետք է խոստովանեմ, որ տարածքը մաքրվում է ժամանակ առ ժամանակ, հավաքվում է աղբյուրի շուրջ կուտակվածը և տեղափոխվում ... մի քանի մետր հեռավորությամբ ձորակը: Կարևորը, աչքից հեռու լինի:
Եվ էս պատկերն ամենուրեք է, որտեղ կա մի ծառ, մի պուճուր կանաչ և սառնորակ աղբյուր:
Սարերի հովին մեռնեմ....»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը