copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:52 14-03-2024

Խորվաթիայի խորհրդարանն ինքնալուծարվեց

Խորվաթիայում այսօր ինքնալուծարման որոշում է ընդունել Սաբորը՝ երկրի միապալատ խորհրդարանը: Որոշումը կայացվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Փոխանցում է Azatutyun.am-ը։

«143 կողմ ձայներով մենք որոշեցինք լուծարել Խորվաթիայի խորհրդարանը, հաջողություն եմ մաղթում ձեզ», - քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի խոսնակ Գորդան Յանդրոկովիչը:

Օրենքի համաձայն՝ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը պետք է ընտրություններ նշանակի ապրիլի վերջին-մայիսի սկզբին։

Վարչապետ Անդրեյ Պլենկովիչն ավելի վաղ ընդգծել է, որ բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան ԵՄ բոլոր 27 երկրներում հունիսի 6-9-ը։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին