copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:10 05-02-2022

Չեռնոգորիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը

Չեռնոգորիայի խորհրդարանը (81 պատգամավոր) անվստահություն է հայտնել Զդրավկո Կրիվոկապիչի կառավարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Քվեարկել է 54 պատգամավոր, կողմ՝ 43, դեմ՝ 11։ Հայտարարում եմ, որ խորհրդարանը կողմ է քվեարկել Չեռնոգորիայի կառավարության 42-րդ կաբինետին անվստահություն հայտնելուն»,- հայտարարել է խորհրդարանի նախագահ Ալեքսա Բեչիչը։

Քվեարկությունը նախաձեռնել է փոխվարչապետ Դրիտան Աբազովիչը։

Ամիսներ շարունակ տարաձայնություններ կան երկրում իշխող մեծամասնության շրջանում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, նախօրեին խորհրդարանի պատգամավորները պետք է քվեարկեին փոխվարչապետ և URA շարժման առաջնորդ Դրիտան Աբազովիչի պաշտոնանկության համար, սակայն անհրաժեշտ քվորում չեն հավաքել։