Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:42 07-03-2024

Գնում, տեսնում ենք՝ գույքը տեղ չի հասել, կամ հոսանքը չեն միացրել. Փաշինյանը՝ ավարտված շինաշխատանքների մասին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիտում ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներում կատարել վերաբաշխում 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է դրամական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների կատարման համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դա վերաբերում է երկու մանկապարտեզների կառուցման, 6 մոդելային դպրոցի կառուցման, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 15 դպրոցների մարզադահլիճների կառուցման և 11 դպրոցների մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին:

«Նաև ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցների նախագծանախահաշվային նախագծերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար:

Այժմ անհրաժետություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, և հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ»,-ասաց նախարարը:

Վարչապետ Փաշինյանը կարևոր համարեց շինարարական աշխատանքների ավարտը հստակ ֆիքսելը, որովհետև շատ են դեպքերը, երբ այդ ժամկետները խախտվում են. «Մենք գնում ենք, տեսնում ենք, շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, կամ գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել կամ ջուր չկա: Այսպես էլի կարող եմ շարունակել: Ինձ համար շահագործման ժամկետն այն է, որ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից: Հիմա Ջրառատի դպրոց ե՞րբ կարող ենք հույս ունենալ, որ գնանք, տեսնենք՝ լիարժեք գործում է»,-հարցրեց Փաշինյանը:

Ժաննա Անդրեասյանը պատասխանեց՝ այս տարվա ապրիլի 30-ին:

Փաշինյանը հերթով սկսեց հարցնել բոլոր շինարարությունների ավարտի ժամկետները և բոլոր դեպքերի համար ստացավ հստակ ամսաթվեր:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է