Արաածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր 12 ժամ հոսանքազրկված են: Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին բնակիչները:
«Ահավոր վիճակ է, գիշերը 4-ին լույսերն անջատել են, չենք կարողանում տունը ջեռուցել: Կոնկրետ այս պահին Բյուրականում և Օրգովում լույս չկա, մարդիկ ստիպված «դվիժոկ» են միացրել, որ մի ձև յոլա գնան, բայց հեսա բենզինը կվերջանա: Ով էլ «դվիժոկ» չունի, շիվար մնացել է»,- ասացին գյուղացիները:
Նշենք, որ
Oragir.News-ը նշված գյուղերի բնակիչներից առաջին անգամ չէ, որ նման ահազանգ է ստանում: Բնակիչները հայտնում են, որ էլեկտրաէներգիայի անջատումները հաճախակի են լինում: