«Պետք է հստակ տարբերակել՝ եվրոպական ինտեգրումը Եվրոպական Միությանն անդամակցությունից։ Եվրոպական ինտեգրմանը մենք միանշանակ կողմ ենք։ Եթե դուք էլ եք կողմ եվրոպական ինտեգրմանը, ապա ինչու գործանական քայլեր չեն իրականացվում»,- ԱԺ-ում այսօր ասաց Եվրոպական ինտեգրան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը, թվարկելով, մի շարք ոլորտներ, որտեղ ՔՊ-ական իշխանությունը չի իրականցնում ժողովրդավարական բարեփոխումներ։
«Այստեղ ինձ մոտ արդարացի և հինավորված հարցեր է առաջանում, թե արդյոք անկե՞ղծ եք դուք դեպի Եվրոպա գնալու ձեր հայտարարած հռչակագրային մոտեցումների մեջ»,- հավելեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն։
Հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին։