Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:40 03-03-2024

Նկարներս հաջող են ստացվում. 103-ամյա ճարտարապետ, ով 100 տարեկանից հետո սկսեց նկարել. տեսանյութ

103-ամյա Հրանտ Կարապետյանը պատերազմի վետերան է։ Մասնագիտությամբ ճարտարապետ է, 100 տարեկանը լրանալուց հետո էլ սկսել է գեղանկարչությամբ զբաղվել։

Նշում է, որ նկարել իրեն ստիպել է Մոսկվայում բնակվող թոռնիկը, երբ 100-ամյակին եկել էր Երևան.

«Թոռնիկս տղայիս հետ այստեղ էին, եկել էին 100-ամյակիս։ Թոռնիկս խնդրեց ինչ-որ բան նկարել հիշողության համար, ասացի՝ վաղուց չեմ նկարել, թոշակի գնալուց հետո ոչ մի անգամ մատիտ չեմ վերցրել ձեռքս»։

Oragir.News-ի հետ զրույցում պատմում է, որ թոռնիկը գնել է կտավ, ներկեր, մատիտներ և ստիպել է նկարել. «Նկարեցի Արարատը, ներկեցի ու դրանից հետո սկսեցի նկարել։ Հիմա 103 տարեկան եմ, արդեն 100-ս լրացել էր, սկսեցի նկարել, ու հաջող են ստացվում նկարներս»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում