Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:20 03-06-2025

100 անգամ փորձում էի, չէր ստացվում․ ինչու էր օրեր շարունակ էլեկտրոնային մատյանը խափանվել

Oragir.News-ն ահազանգ է ստացել մի շարք դպրոցների ուսուցիչներից, որ էլեկտրոնային մատյաններում ոչինչ հնարավոր չէ անել՝ կապի խանգարման կամ համակարգի ոչ պատշաճ աշխատանքի պատճառով։ Նրանք չեն կարողանում փակել աշակերտների քառորդները։

Ուսուցիչներից մեկը նույնիսկ հաղորդագրություն է ստացել, որտեղ նշվում է, որ աշխատանքի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ տարվում են տեխնիկական աշխատանքներ։

Ուսուցիչները բողոքում են, որ զբաղված են «բարեփոխումներով», որոնք մշտապես ժամանակ են խլում և դժվարացնում են իրենց գործը։

«Կիրակի օրվանից արդեն 100 անգամ փորձել եմ համակարգ մուտք գործել, սակայն չեմ կարողանում։ Բայց քառորդները նշանակելու համար հստակ ժամանակացույց կա։ Հիմա եթե չստացվի այդ ժամկետում նշանակել, կստացվի, որ մեղավորը ուսուցիչն է, ոչ թե համակարգը»,- նշում է ուսուցիչներից մեկը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ, որտեղից հերքեցին, որ հատկապես երկուշաբթի օրը որևէ խնդիր եղել է մատյանների հետ։ Նշեցին, որ երեկ՝ ժամը 10։50-ից բոլոր էլեկտրոնային մատյանները աշխատել են։

«Երեկվանից՝ ժամը մոտ 10։50-ից համակարգը անխափան աշխատում է, և ուսուցիչների 98%-ը ավարտել է կիսամյակային գնահատականների ամփոփումը։ Եթե խոսքը վերաբերեր կիրակի օրվան, որը նաև ոչ աշխատանքային է, ապա ես կասեի, որ այո, մի փոքր խնդիր է եղել։ Բայց արդեն երեկ՝ ժամը 11։00-ից, համակարգը՝ առ այս պահը անխափան աշխատում է։ Ուսուցիչները շատ արագ կարողանում են ներբեռնել գնահատականները», - ասացին ԿՏԱԿ-ից։

Մինչդեռ՝ Oragir.News-ը երեկվանից բազմաթիվ ահազանգեր և հաղորդագրություններ է ստացել, որ ծրագիրը մի քանի օր է՝ չի աշխատում։ Մեզ տրամադրել են նույնիսկ լուսանկար, որտեղ նշված է ժամը՝ 11։08։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել