copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:15 03-02-2024

ՀՀ-ում հաշմանդամների տեղաշարժի խնդրում առաջընթաց չկա

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժի խնդրում տարիներ շարունակ առաջընթաց չկա։

Մայրաքաղաքում որոշակի հարմարություններ կան, բայց ահա մարզերում դրանց բացակայությունը շատ մեծ խնդիր է առաջացնում հենաշարժողական խնդիրեր ունեցող բնակիչների համար։

Oragir.news-ը զրույց է ունեցել Արմավիր քաղաքի բնակիչ, ակտիվիստ, լրագրող, բլոգեր Մերի Մլհամյանի հետ, ով արդեն տարիներ շարունակ անհարմարությունների է բախվում մարզում, քանի որ թեքահարթակները գրեթե բացակայում են քաղաքում իսկ հասարակական տրանսպորտում անվասայլակների հարմարեցման մասին խոսք էլ չի կարող լինել։

«Մայրաքաղաքում կան որոշակի հարմարեցված ավտոբուսներ, բայց նույնն ասել Արմավիր քաղաքում գործող հասարակական տրանսպորտի մասին, այդքան էլ խելամիտ չի լինի, քանի որ դրանք դեռ ռուսական արտադրության Газель-ներ են, իսկ քաղաք ինքնուրույն դուրս գալու համար բավականաչափ հարմարեցվածություններ չկան»,- ասաց նա։

Մերին միաժամանակ աշխատում է մի քանի հաստատությունում և օրվա որոշակի հատվածն անցկացնում է մի աշխատավայրից մյուսը գնալով, որն իրականացնում է կամ ընկերների օգնությամբ կամ տաքսիների միջոցով։

Մերիի խոսքով՝ կարևորագույն հարցերից է վարորդների անհանդուրժող և պատրաստակամ պահվածքը, քանի որ տեղաշարժման խդիրներ ունեցող ուղևորներին սպասարկելը ժամանակատար է և որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց խոսքը ոչ բոլորի մասին է։

«Հայաստանում մենք բավականաչափ աշխատավարձ չենք ստանում կամ ոչ բոլոր հաշմանդամություն ունեցող մարդիկ են ունակ աշխատելու , որպեսզի կարողանան միշտ տաքսիներով շրջել, դրա համար էլ հասարակական տրանսպորտում հաշմանդամների համար հարմարեցվածություն ստեղծելը մնում է արդիկական և առաջնային հացերից մեկը։

Աշխարհում՝ մասնավորապես զարգացած բոլոր երկրներում այս հարցը բարձիթողի վիճակում չի գտնվում և շատ խիստ է դրված։ Աստված չանի ինչ-որ միջադեպ կամ խնդիր առաջանա հաշմանդամություն ունեցող անձանց մոտ, այն լայն տարածում է գտնում , մարդիկ ցույցեր են իրականացնում և այդ հարցը կամ խնդիրը եթե ոչ ժամերի, օրերի ընթացքում լուծում է գտնում,- նշեց նա։

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք տարիներ շարունակ սպասում են իրենց տեղաշարը հեշտացնելու համար իրականացվող բարեփոխումներին , բայց այն ծրագրերը և նախագծերը որոնք ֆինասավորման կարիք ունեն, ուղղակի մնում է թղթի վրա։

Զրուցակցի խոսքով ՝ ժամանակն է, որ կառավարությունը լուրջ վերաբերմունք ցույց տա այս խնդիրներին, քանի որ ժամանակներն առաջ են գնում և աշխարհն այլ կերպ է դիտարկում նման անտարբերությունները։

Վերջում մեր զրուցակիցն իր խոսքն այսպես եզրափակեց․ «Ինչպես բոլորդ այնպես էլ ես, ունեմ ազատ տեղաշարժվելու իրավունք Հայաստանի Հանրապետությունում, և այդ ամենը Սահմանադրությամբ ամրագրված։ Ակնկալում եմ պետությունից ապահովել իմ ազատ տեղաշարժի սահմանադրական բոլոր իրավունքները»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի