copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:38 17-01-2024

Երևանում բախվել են BMW-ն, Honda-ն, OPEL-ը, FORD-ն ու Lada-ն. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի դիմաց, բախվել են «Lada», «Honda», «OPEL», «BMW» և «FORD» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: