Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:30 19-12-2023

Այդքան ուժեղ տղա էին, ինչո՞ւ փախան․ Գևորգ Պապոյան

«Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության պետական շահերի գերակայություն, առկայությունը և դրանց իրականացումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի իրականացումը։ Եվ այդ տրամաբանության մեջ ՀՀ-ն կանի ամեն բան, եթե չի հակասում այդ շահերին։ ՀՀ-ն պետք է, կարող է և կխոսի Լեռնայի Ղարաբաղի հայության իրավունքներից, իրենց հող վերադառնալու հարցի հետ կապված, բայց դա չի կարող լինել մեր առաջին գերակայությունը։ Առաջինը դա Հայաստանի Հանարապետության գերակա շահերն են, տարածքային ամբողջականությունն է, Հայաստանի Հանարապետության ազատությունն է, անկախությունն է, ՀՀ քաղաքացիների անվտանգությունն է, այդ թվում նաև Լեռնայի Ղարաբաղի հայերի անվտանգությունը»,- այս մասին Oragir.News-հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ստանձնի պատասխանատվություն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության համար, այդ թվում առաջնահերթորեն Արցախ վերադարձի իրավունքը ապահովելու երաշխավորության համար։

Ինչ վերաբերում է Արտակ Բեգլարյանի հնչեցրած մտքին, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել և որոշակի առաքելություն իրականացնել Հայաստանի աջակցությամբ, ՔՊ-ական պատգամավորն ասաց․

«Ղարաբաղում դրանք գործելու համար Հայատանն ամեն ինչ արել է, փող ենք տվել, Հայաստանի ավելի բարձր աշխատավարձ են ստացել, ուսուցիչը, նախարարը, պատգամավորը, ամեն ինչ համապատասխանաբար ավելի բարձր է եղել մեր տված փողերի հաշվին։ Թող մնային այնտեղ գործեին, ինչի՞ ստորագրեցին, որ իրենց թույլ տային գային Հայաստա՞ն, բա որ այդքան հայրենասեր էին, թող մնային այնտեղ, թե՞ հիմա սահմանին իրենց չենք կանգնած»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել