copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:45 15-12-2023

Ամանորի նախաշեմին մարդկանց թալանելու նոր ձև են գտել․ ԿԲ-ն չի հերքում

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ շուրջ 1 ամիս է՝ բանկերում և տարադրամի փոխանակման կետերում ԱՄՆ դոլար փոխանակելիս լուրջ խնդրի են բախվում։

«Իբրև թե հին 100 ԱՄՆ դոլարանոցը փոխանակելիս տոկոս են պահում, «Ամերիաբանկում»՝ 1%, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի «չենջերում»՝ 3%: Հարցնում ենք՝ պատճառը ո՞րն է, ասում են՝ վերևից հրահանգ կա»,- Oragir.News-ի հետ զրույցում խնդիրը ներկայացրին քաղաքացիները։



Oragir.News-ը պարզեց, որ միակը, որ իբրև թե հին 100-դոլարանոց վերցնելիս տոկոս չի պահում, VTB բանկն է, դրանով պայմանավորված՝ բանկի բոլոր մասնաճյուղերում նոր 100-դոլարանոցների դեֆիցիտ կա, վաճառում են միայն հին 100-դոլարանոցներ։ Հենց սա է պատճառը, որ նշված բանկը մյուսների համեմատ ավելի շահավետ առաջարկ է անում։



Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է Կենտրոնական բանկ, հետաքրքրվել, թե արդյոք կա՞ որոշում, ըստ որի հին 100-դոլարանոցները գնելիս պետք է տոկոս պահեն։

Գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԿԲ նախագահը հերքում է, թե իրենք են նման հրահանգ տվել, սակայն պահում անելուն, ըստ պատասխանի, իրենք դեմ չեն․

«Ինչ վերաբերում է «հին 100 ԱՄՆ դոլարանոցները մանրելիս 3% պահում անելուն», ապա նշենք, որ ֆինանսական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների գներն ուղղակիորեն չեն կարգավորվում կամ հրահանգավորվում Կենտրոնական բանկի կողմից՝ շուկայի մասնակիցները կարող են տարբեր սակագներ կիրառել»:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամանորից առաջ ժողովրդին թալանելու հերթական ձևն է գտել՝ «հին 100-դոլարանոցների» անվան տակ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի