copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:23 14-12-2023

Խաղաղությունն Արցախի Հանրապետության վերականգնումն է, ապագայում էլ ՀՀ-ի հետ միավորումը․ Թևան Պողոսյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Հ1-ի եթերում տեղեկացրեց․ «Մենք ունենք տեղեկատվություն, որը Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի հրավերը»։

Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ակնկալիքներ կան հունվարին Վաշինգտոնում հրավիրված ԱԳ նախարարների հանդիպումից։

«Պարտված իշխանությունը միայն նոր պարտություն է բերելու։ Փորձում են մեղադրանքները ուրիշի վրա գցել, արդեն նոր մեղավոր են նշանակում, որ ապագայում անհաջողություն լինի, այս անգամ էլ Արցախի իշխանությունների վրա գցեն»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ հնարավոր կլինի՞ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստը, Թևան Պողոսյանը պատասխանեց․

«Ո՞ւմ խաղաղության։ Ադրբեջանի ցանկացա՞ծ։ Ադրբեջանը ձգտում է դրան։ Ինչո՞ւ հնարավոր չէ»։

Թևան Պողոսյանը նշեց նաև, որ իր պատկերացրած խաղաղությունն Արցախի Հանրապետության վերականգնումն է, ապագայում էլ Հայաստանի Հանրապետության հետ միավորումը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել