copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:06 03-05-2021

Գործող իշխանությունների վերարտադրվելու դեպքում հինգ տարի հետո կդառնանք թուրքական վիլայեթ․ Թևան Պողոսյան

Երբ սկսում է ընտրական գործընթացը, ներքին զարգացումների, բարեփոխումների շրջանակներում, արտաքին գրոծընկերների հետ հարաբերությունների շրջանակում կյանքը ինչ-որ չափվ դադար է առնում, քանի որ բոլորը ուզում են հասկանալ, թե ում հետ և ինչպես են աշխատելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյան։

«Նման իրավիճակ մեզ մոտ է առաջացել. քաղաքական կուսակցությունները զբաղված են այդ օրվան միտված գաղափարներով, իսկ մեր թշնամիները՝ իրենց շահերը առաջ տանելով։ Մեր պետականությունը նոյեմբերի 9-ից ամեն օր տուժում է, իսկ իրականության մեջ ասած 2018 թվականի դեկտեմբերից է ամեն օր տուժում, քանի որ ազգային միասնականություն չձևավորեցին»,–ասաց նա և նշեց, որ այսօր մեր խնդիրն է զբաղվել ճգնաժամերը հաղթահարելով, երկրի հզորացմամբ, ինչի համար առաջարկել էր՝ գործող իշխանությունները հեռանան, հակաճգնաժամային թիմ ձևավորվի և երբ ճգտնաժամերը հաղթահարվեին, նոր կազմակերպվեին արտահերթ ընտրություններ։

Թևան Պողոսյանը նշեց՝ դեռ պետք է տեսնենք, թե քանի քաղաքական ուժ կներկայացնի ընտրություններին մասնակցելու հայտ, և ինչ գաղափարներ, ծրագրեր կներկայացնեն։ «Այսօրվա դրությամբ կա գործող իշխանություն և բոլոր մնացածը ասում են, որ պայքարում են իր դեմ, կան կուսակցություններ, որոնք օժանդակում են, իրենց տեսակետն են տանում, բայց դաշինք չեն, այլ գնում են ընտրություններին մասնակցելու։ Մնացածը նախընտրական պայքարի մեջ փորձում են դիրքավորվել, բայց այնուամենայնիվ ունենք մոտեցումներ, որ գործող իշխանությունները բոլոր պարտությունները կրելուց հետո ցանկանում են վերարտադրվել, իսկ մնացած կուսակցությունները, քանի որ չկարողացան նոյեմբերից մինչ այսօր հեռացնել գործող իշխանություններին, ստիպված գնում են ընտրությունների միջոցով հեռացնելու»,–ասաց նա։

Թևան Պողոսյանը նշեց, որ քաղաքական ուժերից կցանկանար լսել խոսք ապագայի մասին։ «Այն ցանկացած քաղաքական միավորը, որը խոսելու է նախկինից կամ նախկին բառն է օգտագործելու, այլևս դուրս է գալու իմ հետաքրքրություների դաշտից»,- ասել է Պողոսյանը և հավելել՝ միայն գործող իշխանությունն է, որն ապագայի մասին խոսել չի կարողանալու կամ որի նկատմամբ ինքը վստահություն չի ունենալու:

Նա հույս հայտնեց, որ կլինի ազնիվ, արդար, հավասար պայմաններով մրցակցություն, թեև ներկայիս գործընթացները, ըստ նրա, արդեն խոսում են այն մասին, որ շատ ֆինանսական, լրատվական ռեսուրս է օգտագործվելու։

Հարցին՝ ինչ կլինի, եթե գործող իշխանությունը վերարտադրվի, նա ասաց՝ Հանրապետության կեսը ասել է, որ լքելու է կամ պայքարը շարունակելու է։ «Այն օրակարգով, որով այսօրվա դրությամբ խոսում են գործող իշխանությունները, իրենց վերարտադրվելու դեպքում հինգ տարի հետո կդառնանք թուրքական վիլայեթ»,–հավելեց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում