copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:29 06-05-2021

Շատ ավելի լավ կլիներ, եթե երեք նախագահներն իրենց ուժերը համատեղեին. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկին, ըստ որի` նա Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել է արտահերթ ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։

Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ դեռ մարտի 25-ին, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանդես էր եկել նման առաջարկությամբ, ինքն այդ առթիվ մեծ ոգևորություն էր ապրել` կարծելով, որ շատ ավելի լավ կլիներ, եթե երեք նախագահներն իրենց ուժերը համատեղեին։

«Վստահ եմ, որ նաև հանրությունն այդ կապակցությամբ իր դիրքորոշումը կարտահայտի, և եթե տեսանելի լինեն նշված միասնականության հնարավորությունները, ապա այդ դեպքում դա կլինի ամենաճիշտ քաղաքականությունը։ Ուրախ կլինեմ, եթե նախընտրական փուլի ժամանակահատվածում բոլոր ուժերը հասկանան առաջնահերթության խնդիրը»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում