copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:32 17-07-2021

Աստված պահպանի հայ ազգը և հայոց պետականության փշրանքները․ Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Հիմա էլ փորձում են մեզ նոր տեսակի «Միջազգային հանրության, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի, ՄԽ համանախագահող երկրների» ցանկություններ հրամցնել: Կասե՞ք՝ ինչն է փոխվել այդ` ձեր նշած հասկացությունների մեջ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչ այսօր, որ հավատում եք, թե ինչ-որ բան այլ են անելու, քան արել են 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչ 2021 հունիսի 20-ը:

Մեր գերիների համա՞ր են նեղություն քաշել, սանկցիաներ ընդունել, թե՞ ամեն անգամ միայն մեր հաշվին են որոշել։ Արցա՞խն են ճանաչել, մեր ազգային պատմական և մշակութային ժառանգության ավերի դե՞մ են ինչ-որ բան արել:

Հույսներս իրենց վրա՞ ենք դրել: Մենք ոչ մի քայլ չանենք, իսկ իրենք գան ու անե՞ն: Ուզում է՝ ՀԱՊԿ լինի, ուզում է՝ ռազմավարական դաշնակից, ուզում է՝ բազմաստանդարտ ԵՄ, ուզում է՝ հեռավոր ԱՄՆ կամ էլ խմբակային ՄԱԿ. որևէ մեկը ոչինչ չի անելու հանուն Հայաստանի, հայ ազգի, մեր իրական անվտանգության կամ հաղթանակած խաղաղության՝ բացի իրենց շահերն առաջ տաբելուց։ Այնպես որ, կգան, կասեն ու կգնան իրենց շահերի հետևից։ Հայկականը միայն մենք կարող ենք առաջ տանել, իհարկե, եթե կա գիտակցումը և կա զրո ցանկություն սպասարկելու թշնամիների շահերը։ Բայց, ցավոք, մինչ այսօր մեզ ասում են՝ ծանր ու դժվար քայլերի պետք է գնաք։ Հարց. այդ ո՞ւմ շահերն են, որ այլոք գիտակցում են, որ դժվար ու ծանր են լինելու հայերի համար։ Դե մի հատ էլ կուտ են տալիս, թե այսքան գումար կտանք, որ ինքնախաբեության համար շատ ցավալի չլինի։

Բայց դե ո՞ւմ վեջն է, երբ նույնիսկ մերձիշխանական փորձագետներին տեղ չի հասնում և մտածում են, թե որևէ մեկը կգա ու մեր տեղը ադրբեջանցիներին ինչ-որ բան կանի կամ կբացատրի։

Ցավալի է... Աստված պահպանի հայ ազգը և հայոց պետականության փշրանքները»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից