Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 12-12-2023

ՔՊ-ն ի վիճակի չէ վերահսկել իր պատասխանատվության տակ գտնվող կառույցները. Իզաբելլա Աբգարյան 

Օրերս համացանցում հրապարակվեց հերթական տեսանյութն այն մասին, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Երեկ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն այս կապակցությամբ ՖԲ-ում գրառում էր արել՝ հանրությանը տեղեկացնելով, որ համայնքային ենթակայության տակ գտնվող հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված (խմբի դաստիարակի երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ), աշխատանքից ազատվել են հ․94 մանկապարտեզի դաստիարակը, տնօրենն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։ Մինչ այդ պաշտոնից ազատվել էին ևս 11 մանկապարտեզների տնօրեններ։

«Մանկապարտեզների տնօրենների զանգվածային ազատումներն ունե՞ն քաղաքական ենթատեքստ, մասնավորապես՝ կապ ունե՞ն Երևանի անցած ընտրություններում ՔՊ-ի ցածր արդյունքների հետ»,- հարցերն Oragir.News-ն ուղղեց ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանին։ Վերջինս համոզմունք հայտնեց, որ ազատումները բացառապես տեղի են ունեցել իրավական հիմքերով։

«ԱԱԾ հատուկ օպերացիայի արդյունքում հայտնաբերվել են չարաշահումները, ուստի տեղին չէ այն վերագրել քաղաքական գործընթացներին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Անդրադառնալով քաղաքական գործընթացների առումով շատ ավելի վաղ տեղի ունեցած տեղափոխություններին, Աբգարյանը խոսեց նախկին տնօրեններին փոխարինած ԺՊ-ների մասին, որոնցից շատերն անգամ լիցենզավորում չունեին։

«Սա կրկին գալիս է ապացուցելու, որ ՔՊ-ն իվիճակի չէ վերահսկել իր պատասխանատվության տակ գտնվող կառույցները, քանի որ կարող էր մեկ-երկու մանկապարտեզում նման դեպքեր գրանցվեն, բայց որ 11 մանկապարտեզում... Սա արդեն խոսում է կառավարման և պատշաճ վերահսկողության բացակայության մասին»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր