Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:52 21-06-2022

Հավաքարարների թիվն ավելացրիք, բայց քաղաքն էլի փնթի վիճակում է. ուղղակի աղետ է. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ավագանու հերթական նիստում իր ելույթի ընթացքում խոսեց ավագանու պաշտոնավարման ընթացքում բերված նախագծերի մասին։

«Բերվել են տարբեր նախագծեր, որոնք կապված են կադրային փոփոխությունների հետ, որոնք ավագանին մեծ մասամբ հաստատել է, որին, ի դեպ, ես մեծ մասամբ դեմ կամ ձեռնպահ եմ քվեարկել, ինչի համար հիմա ուրախ եմ։ Մեր ավագանու ընդունած որոշումների արդյունավետության հարցը պետք է դնեմ, մենք ընդունում ենք որոշում, կատարում փոփոխություն, որ տվյալ ստորաբաժանումը կամ տվյալ կառույցը պետք է ավելի լավ աշխատի ու մեր քաղաքացիներին ավելի շատ աշխատի, բայց ավելի շատ չեն աշխատում, ավելի շատ չեն գոհացնում։ Վերջերս էլ մենք ավելացրեցինք հավաքարարների թիվը՝ բավականին մեծ թվով՝ հայտատարարելով, որ քաղաքն այ հիմա կմաքրվի, բայց կներեք, քաղաքն ավելի կեղտոտ է դարձել։ Առավոտ շուտ դուրս ես գալիս քաղաք, քաղաքը պետք է պսպղա, քանի որ դեռ մարդիկ դուրս չեն եկել փողոց՝ աղտոտելու, բայց մենք տեսնում ենք փնթի վիճակում քաղաք, ուղղակի աղետ է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում