copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:54 05-12-2023

Թուրքիայի ներքին գործերի նախարարը զգուշացում է արել Իսրայելին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել է Իսրայելի կողմից հայտարարված օպերացիային՝ ուղղված Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման անդամների դեմ։ Նախարարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է և Թուրքիայի հետախուզության ստորաբաժանումները հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ։ Օպերացիայի նման փորձն անընդունելի է և ծանր գին կարժենա։ Գրում է Ermenihaber-ը։

Նախարարը նաև նշել է հետևյալը. «Պաշտպանության նախարարության հետ աշխատանքներ են տարվում ահաբեկիչների կողմից կիրառվող շարժիչային պարապլանների դեմ։ Սահմանային հատվածներում շարժիչային պարապլանների դեմ ձեռնարկվում են նախազգուշական միջոցներ»։

Ըստ Յերլիքայայի՝ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հետաքրքրություն կա օդային միջոցների կիրառման նկատմամբ։

«Դա տեսնում ենք աշխարհում։ Մենք թարմացնում ենք մեր պաշտպանական առաջնահերթությունները նաև դրա դեմ»,-հայտարարել է Յերլիքայան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ