Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 12:17 30-06-2026

Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրավերով, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Այցի ընթացքում Սուլխան Թամազաշվիլին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ և պատվիրակության հետ միասին կայցելի ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ և կծանոթանա նրանց գործունեությանը։

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարը նաև հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված