copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:50 30-11-2023

Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում մետրոյի ուղեվարձը կկրկնապատկվի

Ֆրանսիայի տրանսպորտի տարածաշրջանային վարչության հաղորդմամբ՝ Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի ընթացքում մետրոյի տոմսերը կրկնակի կթանկանան, քանի որ խաղերի ընթացքում մայրաքաղաքը կունենա ավելի քան մեկ միլիոն այցելու։ Մեկ տոմսը կվաճառվի չորս եվրոյով (4,37 դոլար)՝ ներկայիս 2,10 եվրոյի փոխարեն, իսկ 10 տոմսերի բլոկները՝ 32 եվրոյով ՝ ներկայումս 16,90 եվրոյի դիմաց:

Փարիզի շրջանի տրանսպորտի վարչության ղեկավար Վալերի Պեկրես X-ում հայտնել է, որ գների կտրուկ բարձրացումը չի ազդի բնակիչների տարեկան և ամսական ճանապարհորդական տոմսերի վրա: Հաջորդ հուլիսին մեկնարկող Օլիմպիական խաղերի ընթացքում սպասվում է մոտ 10 միլիոն այցելու, ինչը պահանջում է ավելի շատ տրանսպորտային ծառայություններ:

Այնուամենայնիվ, զբոսաշրջիկները կկարողանան հատուկ հաստատագրված տոմս գնել օրական 16 եվրոյով կամ շաբաթական 70 եվրոյով խաղերի ժամանակ Փարիզի և նրա տարածաշրջանի շուրջ ճանապարհորդելու համար, ներառյալ Շառլ դը Գոլ և Օրլի օդանավակայանները: Պեկրեսեն խորհուրդ է տվել Փարիզի բնակիչներին մինչև հուլիս ամիսը մետրոյի տոմսեր հավաքել՝ հավելավճարից խուսափելու համար:

Նա հավելել է, որ հավելավճարը կգործի հուլիսի 20-ից սեպտեմբերի 8-ը։

Ամենից շատ դիտված

20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան