copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 15:53 21-01-2021

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՑԱՌԵԼ Է ՏՈԿԻՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԿԱՄ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կրկնակի հետաձգումը կամ չեղարկումը բացառում է: Այս մասին նա հայտարարել է ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Այս պահին որևէ պատճառ չկա ենթադրելու, որ օլիմպիական խաղերը չեն մեկնարկի հուլիսի 23-ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում: Այդ պատճառով էլ չկա որևէ պահեստային պլան, և հենց դրա համար էլ մենք վճռական ենք՝ անցկացնելու անվտանգ և հաջողված խաղեր»,- նշել է Բախը:

Նա փաստել է, որ օլիմպիադայի կազմակերպիչների հիմնախան խնդիրը մասնակիցների անվտանգության հարցն է: Ճապոնական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Բախը չի բացառել Օլիմպիադայի հանդիսականների քանակի կրճատումը կամ խաղերն առանց նրանց անցկացնելը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում