copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 13:27 23-06-2021

Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ալկոհոլն արգելել է խաղերի անցկացման վայրերում

Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել Է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը խաղերի անցկացման վայրերում կարգելվի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

«Վարակումների տարածումը թույլ չտալու համար կազմկոմիտեն որոշում Է ընդունել հրաժարվել ալկոհոլի վաճառքից և արգելել դրա օգտագործումը մրցումների ժամանակ»,- ասել է Օլիմպիական խաղերի և Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն:

Նշվում է, որ ալկոհոլ չի վաճառվի տեղում: Նաև չի թույլատրվելու, որպեսզի հանդիսականներն ալկոհոլ վերցնեն իրենց հետ: Բացի դրանից՝ Օլիմպիական խաղերի տոմս ունեցող անձանց համար, COVID-19-ի դեմ պայքարի հանձնարարականների համաձայն, 37,5 աստիճան և ավելի բարձր ջերմություն ունեցող մարդկանց կարգելվի մուտք գործել մրցումների անցկացման վայր:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչև օգոստոսի 8-ը: Վերջին որոշումների համաձայն՝ Օլիմպիական խաղերին հանդիսատեսների սահմանաքանակը կլինի օբյեկտի տարողության 50 տոկոսի մակարդակով, առավելագույնը՝ 10 հազար մարդ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից