Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Միտք 9 ամիս առաջ - 19:26 23-10-2025

Ադրբեջանցի պատգամավորը պնդում է՝ Հայաստանը իր հայրենիքն է. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Հայաստանը իմ հայրենիքն է։ Այնտեղ եմ ծնվել, մեծացել, կրթվել և այնտեղ է իմ տունը։ Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այդ աշխարհագրությունը մեզ է պատկանում։ Ես հիշողություններ ունեմ Հայաստանի Ամասիայի շրջանի յուրաքանչյուր հատվածում։ Ուզում եմ ֆիզիկապես կրկին դիպչել այդ հիշողություններին։ Ուզում եմ կրկին տեսնել մեր նախնիներից ժառանգած նյութական մշակույթի մեծ ներկայացուցիչներին։

Ահա թե ինչու ես շատ կցանկանայի գնալ Հայաստան։ Բայց երբ խոսքը վերաբերում է մեզ պատկանող պատմական աշխարհագրության մեջ ապրող այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հարաբերություններին, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, մենք կարող ենք հաստատել ամեն տեսակի տնտեսական և առևտրային հարաբերություններ, բայց երբեք չպետք է մոռանանք հայերի կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մասին»։

Սա երեկ ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։

Վերջինս մոտ մեկ ամիս առաջ ասել էր․ «Յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է մտածի, որ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է և զգոն լինի»։

Հետևությունը թողնում եմ ընթերցողին 🙂

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան