Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:56 26-11-2023

Վաղարշապատում 67-ամյա Սերգո Ղանդիլյանը իր վարած Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Սերգո Ղանդիլյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոց-Վռամ Կոստանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն Կարեն Արսենյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության՝ օպերատիվորեն ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ