Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:37 23-11-2023

Ասացին՝ արցախյան գորգերը թանգարանից հանեք, ուր ուզում եք տարեք․ արցախցի

2011 թվականին արցախցի Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ՝ իր գորգերի ու կարպետների անձնական հավաքածուի հիման վրա Շուշիում բացվեց հնագույն գորգերի և կարպետների թանգարանը, որն իր մեջ ներառում էր շուրջ 300 հնագույն գորգեր և կարպետներ, ինչպես նաև 100-ից ավելի խեցեգործական առարկաներ և իրեր։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Վարդան Ասծատրյանին հաջողվեց այդ ցուցանմուշներից Երևան տեղափոխել 170-ից ավելի գորգ և կարպետ, ինչպես նաև՝ 33 խեցեգործական առարկաներ ու իրեր։



Վարդան Ասծատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ այսօր վտանգված է մազապուրծ փրկած պատմամշակութային ժառանգությունը։

«Քանի որ Երևանում հարցը չլուծվեց, ես թանգարանն անվանեցի «Շրջիկ» ու սկսեցի ցուցադրել ՀՀ տարբեր մարզային թանգարաններում․․․ Ուրբաթ օրը զանգել են ինձ ու խնդրել՝ հանել ցուցանմուշներն իրենց թանգարաններից։ Ասացին՝ ուր ուզում եք տարեք։ Ստիպված գորգերը հանել եմ ու տարել ապահով վայր։ Դե չէի կարող պետական մարմիններին ստիպել, որ մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը ընդունեն»,- ասում է Վարդան Ասծատրյանը, ով, անվտանգային նկատառումներից ելնելով, խուսափում է նշել գորգերի կոնկրետ վայրը։



Նա խոստանում է, որ շուտով կրկին ցուցադրություն կկազմակերպի, հենց այդ ժամանակ մանրամասներ կներկայացնի։



Մանրամասները՝ ձայնագրությունում

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը