copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:35 21-11-2023

Հատուկ եք անո՞ւմ, թե՞ անհասկացող եք. Պեդրո Զարոկյան

«2 մլն դոլար եք ծախսում ամանորյա ճոխ զարդարանքների համար՝ ասելով, որ անում եք երեխաների ուրախության համար: Դուք նույն երեխեքի մասին եք խոսում, որ հանրային դպրոցներում օճառ ու տաք ջուր չեք տալիս, նույն երեխեքի մասին եք խոսում, որ հինգից մեկը թերսնված է, բայց դպրոցներում ճաշ չեք տրամադրում: Մարզադահլիճների հատակները փտած են, դուք միլիոնավոր դոլարներ եք ծախսում նորմալ մայթերի վրա սալիկներ դնելով»․ այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Էս հատուկ եք անում, որ ապագա սերունդը կործանե՞ք, թե՞ իրականում էսքան անհասկացող եք»,- խոսքը եզրափակեց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց ձևակերպումների մեջ փոքր-ինչ գուշավոր լինել․ «Շնորհակալ եմ, պարոն Զարոկյան, այնուամենայնիվ կառաջարկեի ձևակերպումնեում ավելի զգուշավոր լինել»։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում