copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:35 20-11-2023

Սենտ Էտիենի քաղաքապետը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի զեկուցող, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակ Ֆրանսուա Ռոշեբլուանը, Սենտ Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վ. Խոսրովյանը, Սենտ Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժ. Կոտչյանը և այլք:

«Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերին ուղեկցել են հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես Անատոլ Ֆրանսի հայանպաստ գործունեության մասին:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խաչքարի մոտ ճանաչման օրենքի զեկուցող Ֆրանսուա Ռոշեբլուանը կարճ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով օրենքի ընդունման ընթացքը:

Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակության անդամները շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ կա նաև հայ ժողովրդի լավ բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանի տնկած եղևնին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում