copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:32 18-11-2023

Արամ Ա Կաթողիկոսը այցելել է ԱՄՆ-ում հույն ուղղափառ համայնքի հոգևոր պետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը այցելել է ԱՄՆ-ում հույն ուղղափառ համայնքի հոգևոր պետին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։

Հիւսիսային Ամերիկային Արեւելեան շրջանին կատարող իր Հովուապետական այցելութեան ծիրէն ներս, Ուրբաթ, 17 Նոյեմբեր 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պատուոյ հիւրը եղաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու յոյն ուղղափառ համայնքի հոգեւոր պետ Էլփիտոֆորոս Արքեպիսկոպոսին:

Նիւ Եորքի մէջ հաստատուած յոյն ուղղափառ հոգեւոր կեդրոնին մէջ ընդունելով Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը, արքեպիսկոպոսը ողջունեց Նորին Սրբութեան այցելութիւնը Միացեալ Նահանգներ, ինչպէս նաեւ յոյն համայնքի հոգեւոր կեդրոնատեղին: Իր ողջոյնի խօսքին մէջ ան ըսաւ, որ Հայրապետը ծանօթացնելու կարիքը չկայ, որովհետեւ ան յատկապէս միջ-եկեղեցական աշխարհէն ներս միջազգային դէմք է, որուն ղեկավարութեան եւ հոգեմտաւոր արժանիքներուն անձնապէս ծանօթ եղած է տարիներ շարունակ: Այս առիթով արքեպիսկոպոս Էլփիտոֆորոսը Տիեզերական Պատրիարք Պարթոլոմէոսին եղբայրական ողջոյնները փոխանցեց Վեհափառ Հայրապետին եւ անոր մաղթեց յաջողութիւն իր օրհնաբեր առաքելութեան մէջ: Իր խօսքի աւարտին, ան յատուկ պանակէ մը նուիրեց Նորին Սրբութեան:

Իր կարգին, խօսք առնելով Արամ Ա. Կաթողիկոսը իր ուրախութիւնը յայտնեց, որ երկրորդ անգամ ըլլալով, շուրջ 25 տարիներ ետք, կ՚այցելէ Տիեզերական Պատրիարքութեան պատկանող այս հոգեւոր կեդրոնը: Անդրադառնալով հայ եւ յոյն եկեղեցիներու պատմական յարաբերութեան, Վեհափառ Հայրապետը լուսարձակի տակ բերաւ երկու մարզեր, որոնք անցեալէն ժառանգուած յարաբերութիւնը ու գործակցութիւնը կը շարունակեն: Առաջին մարզը միջ-եկեղեցական յարաբերութիւններն են, ուր եկեղեցին յուզող ընդհանրական հարցերու շուրջ երկու եկեղեցիները նոյն դիրքը որդեգրած են: Երկրորդ մարզը աստուածաբանական երկխօսութիւնն է ուղղափառ եկեղեցիներուն միջեւ, որ կրցած է կարեւոր քայլեր առնել քրիստոսաբանական հարցերու գծով հասարակաց մօտեցում գոյացնել: Նորին Սրբութիւնը ապա յայտնեց, որ այս երկու բնագաւառներէն ներս ինք եւ Տիեզերական Պատրիարքը միշտ միասին գործակցած են, իրենց վարդապետութեան օրերէն սկսեալ: Վեհափառ Հայրապետը, իր խօսքի աւարտին, Կաթողիկոսարանի պաշտօնական քաթալոկը նուիրեց յոյն ուղղափառ առաջնորդին:

Ճաշի ընթացքին, Էլփիտոֆորոս արքեպիսկոպոսը դարձեալ խօսք առնելով՝ յիշեց Վեհափառ Հայրապետին կարեւոր դերակատարութիւնը եկեղեցիներու միջեւ գործակցութիւն յառաջացնելու միտող։ Այս առիթով ան պատրաստակամութիւն յայտնեց իրենց դպրեվանքին մէջ ընդունելու մեր կողմէ ուղարկուած ուսանողները։

Նշենք, որ յիշեալ ընդունելութեան Վեհափառ Հայրապետին կողքին եղան Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանը, առաջնորդական փոխանորդ Գերապատիւ Տ. Սահակ Ծ. Վրդ. Եմիշեանը, Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեանը, Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական ու միջ-կրօնական բաժանմունքի պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեանը եւ Նիւ Եորքի Ս. Սարգիս եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Թռթրեանը: Իսկ յոյն ուղղափառ առաջնորդին կողքին ներկայ էին իր օգնական եպիսկոպոսները եւ վարդապետները:

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում