copy image url
Ներքին 2 տարի առաջ - 08:25 14-09-2023

Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն ստում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ-ից: