Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:52 11-09-2023

Անգամ ամենազարգացած երկրներում կան մարդկանց անուններով պետհամարանիշներ. Արշակյանը՝ Թորոսյանին

Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Այս նախագծով առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ, որոնց իրացումը նախատեսում է իրականացնել բացառապես էլեկտրոնային աճուրդի մջոցով։

Նախագծի քննարկմանն ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ սովորաբար մարդիկ պատրաստ են լինում գումարներ վճարել իրենց մեքենաների լավ համարանիշների համար ոչ պարզապես, այլ ինչ-որ առավելություն ստանալու համար հասարակության այլ մասնակիցների նկատմամբ։

«Կոչ եմ անեմ, խնդրում եմ ՆԳՆ-ն իր ստորաբաժանումներով, որպեսզի ուշադրություն դարձվի և այս նոր տեսակի պետհարանիշներ ձեռք բերելն անհավասարության միջոց չդառնա։ Կարծում եմ՝ ինչ-որ մի օր հասունանալով, զարգանալով որպես հասարակություն, պետք է ձերբազատվել լավ կամ վատ համարանիշների սկզբունքից։ Ճիշտ է՝ օրենքի հիմնավորումների մեջ տարբեր երկրներ կային բերված, բայց դրանք հիմնականում զարգացող երկրներ են, ոչ թե զարգացած, կայուն, դեմոկրատիայով երկրներ»,- ասաց Թորոսյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ ի պատասխան Թորոսյանի ասաց, որ բազմաթիվ զարգացած երկրներում էլ կա այդ պրակտիկան, նույնիսկ իրենց անուններն են գրում համարի վրա և ամենազարգացած երկրներն են դրանք։