150 անձ վեց օր անցակացնելու է «Արագած ճամբար» ՍՊԸ֊ի ճամբարում, որի համար համալսարանը պետք է վճարի 6.7 միլիոն դրամ, մեկ անձի հաշվով 7.5 հազար դրամ։

Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն եթե հաշվի առնենք ճամբարի ընտրության մրցութային բնույթը, ապա գինը ամենևին մրցութային (նվազագույն) բնույթ չի կրում` հաշվի առնելով, որ նմանատիպ ճամբարներում գները անձի հաշվով 6 հազար դրամի սահմաններում են։
Իսկ թե ինչու համալսարանականները իրենց հանգիստը չեն անցկացնելու իրենց իսկ` ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տուն-համալիրում, մնում է անհայտ։