Արտաքին 5 տարի առաջ - 14:34 20-08-2021

Թուրքիայում անտառները կկոչվեն զոհված ռուս օդաչուների անուններով

Բոդրումի թուրքական իշխանությունները հավերժացնելու են հրդեհները մարելիս զոհված ռուս օդաչուների անունները: Անտառները, որոնք տարածաշրջանում կտնկվեն հրդեհի պատճառով ոչնչացվածների փոխարեն, կկոչվեն ռուսների անուններով։ Այս մասին հայտարարել է Բոդրումի քաղաքապետ Ահմեդ Արասը:

«Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների` կործանված Be -200- ի անձնակազմի անդամների անուններով կկոչվեն անտառներ, որոնք հետագայում կտնկվեն Բոդրումում` այրված անտառի փոխարեն», - ասել է նա:

Արասը շեշտել է, որ Թուրքիան չի մոռանա ռուսների սխրանքը, որոնք օգնել են մարել հրդեհները:

Հիշեցնենք, որ ռուսական Be-200 օդանավը մարել է անտառային հրդեհը Կահրամանմարաշ նահանգում: Ինքնաթիռում եղել է հինգ ռուս զինվորական և երեք Թուրքիայի քաղաքացի: Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է գետնին: Այժմ վթարի պատճառները հետաքննում են թուրք քննիչները և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Մահացած զինվորները հետմահու պարգևատրվել են:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում