copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:15 28-08-2023

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ արհեստական ջրամբարում հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
​​​​​​
Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Լուսակնի վարչական տարածքում գտնվող ինտենսիվ այգու տարածքում ստեղծված արհեստական ջրամբարի ափին քաղաքացու հագուստներ են հայտնաբերվել և կան կասկածներ, որ հնարավոր է քաղաքացին ջրահեղձ է եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, ոստիկաններն ու պարեկները և նշված վայրում հայտնաբերել են հագուստներ, կոշիկ և բջջային հեռախոս:

Ահազանգով դեպքի վայր պետք է ժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Սևանի ջրասուզակները, սակայն վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Չիչակյանն իր մի քանի համագյուղացիների հետ որոնողական աշխատանքներ կատարեց և ջրամբարում հայտնաբերեց դին, ապա քաղաքացինների, փրկարարների, ոստիկանների ու պարեկների հետ դին դուրս բերեցին ափ:

Թալինի ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Ե.-ն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ