Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:25 14-08-2023

Այնքան քիչ բան է պահանջվում այս անհեթեթ դեպքերը կանխելու համար. Սամսոն Գրիգորյան

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանն անդրադարձել է գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։ Այս մասին Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Նա մասնավորապես գրել է.

«Պատմում են, որ ճանապարհի այդ հատվածում, շինարարական աշխատանքներով պայմանավորված, հանդիպակաց ուղիները բերվում են մեկ կողմի վրա։

Բայց ոչ մի լուրջ նշաններ, առանձնացվող գոտիներ չկան, լուսավորություն չկա։ Հիմնականում վարորդները տեղյակ չեն, որ իրենց դիմացից հանդիպակաց մեքենաներ են գալու։ Իսկ գիշերային ժամերին սա դառնում է առավել վտանգավոր և մահաբեր։

Այսօր Սուրմալուի զոհերի տարելիցն էր, շուտ արթնացանք, որպեսզի գնանք հարգանքի տուրք մատուցելու, բայց չէինք պատկերացնում, որ առավոտ կանուխ նոր ողբերգության գույժ կստանանք։

Երկու դեպքերում էլ գործ ունեցանք հանցագործ անգործության հետ։ Ասելիքն ու խոսքերն ավելորդ են, կորսված կյանքերը էլ ետ չես բերի։ Ողբերգությունից հետո խոսելը պոպուլիզմի է նմանվում։ Լռությունն ու անպատժելիությունը բերելու են նոր զոհեր, նոր ողբերգություններ։
Ինչու՞ Հայաստանը դարձավ ողբի երկիր, դեռ երկա՞ր ենք վախը սրտներումս արթնանալու, Աստված կանչելու, որ օրը գույժով չսկսվի։

Ախր այնքան հեշտ էր գոնե այս անհեթեթ դեպքերը կանխելը։ Այնքան քիչ բան է պահանջվում դրա համար։ Համոզված եմ, որ ոչինչ չի փոխվելու, մինչև ամեն նման դեպքից հետո 5-10 պատասխանատու պաշտոնյա բերդում չհայտնվի։ Հա դաժան է, խիստ ծայրահեղական է՝ այլ ելք չեմ տեսնում ուղղակի։ Նժարի վրա ՀՀ քաղաքացիների կյանքերն են։

Վշտակցում եմ հարազատներին, վշտակցում ենք բոլորս»։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա