Դերասան, հաղորդավար և շոումեն Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, շարունակում է սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել անձնական կյանքի ջերմ դրվագներով։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ստելլան ընտրյալ ունի։ Հարաբերությունների մասին լուրը հաստատելուց հետո նա պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում սիրելիի՝ Արմենի մասնակցությամբ։
Հերթական նոր հրապարակման մեջ Ստելլան ցույց է տվել Արմենի կողմից իրեն նվիրած շքեղ ծաղկեփունջը։
Հատկանշական է, որ ավելի վաղ Արամ Մելիքյանն ինքն էր իր էջում անդրադարձել դստեր անձնական կյանքին՝ ակնարկելով, որ ընտանիքում շուտով տոնական իրադարձություն է սպասվում, և ինքը պատրաստվում է Ստելլայի ձեռքը շուտով հանձնել ընտրյալին։