ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 միլիոն դրամ է հատկացվելու «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով։
Փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին։
ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ «Վարչաֆեստ 2026»-ի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա ավանդական մշակութային իրադարձություն, որը կհարստացնի Հայաստանի երաժշտական փառատոնային կյանքն ու ներկապնակը:
Նշենք նաև, որ մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։
Մրցանակային ֆոնդ
Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ