copy image url
Ավելին 12 ժամ առաջ - 16:41 29-07-2026

Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սննդաբան Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի սիրելին շարունակում են միմյանց սիրո խոստովանություններ անել ու կիսվել համատեղ ջերմ կադրերով։ Այս անգամ հերթական հրապարակումն արել է Լիլիթի ընտրյալը. նա, տեղադրելով սննդաբանի լուսանկարը, կից գրել է. «Սիրում եմ քեզ, իմ թագուհի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթ Բասյանը խոստովանել էր, որ տարիներ շարունակ զգում էր՝ իր ընտրյալն Հայաստանից չէ։ Նա նշել էր, որ ապագա սիրելին իրեն երազում էր այցելում դեռ հանդիպումից առաջ։

«Կա մի վիճակ, որն անհնար է բացատրել բառերով: Այն կարելի է միայն ապրել: Երբ մարդու կողքին քեզ այլևս պետք չէ վախենալ, պետք չէ վաստակել սերը: Այսօր ես հասկանում եմ․ կյանքում ամենամեծ հարստությունը ոչ թե փողն է կամ հաջողությունը, այլ այն մարդուն հանդիպելը, ում կողքին քո հոգին ի վերջո ասում է՝ «Ես տանն եմ»։ Այսօր ես կարող եմ ասել անսահման երախտագիտությամբ․ ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ», — գրել էր սննդաբանը։