Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ավելին 59 րոպե առաջ - 12:07 30-07-2026

Եվրոպայում անտառային հրդեհները մարելու համար ինքնաթիռներ չեն հերիքում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Եվրոպան բախվում է աննախադեպ մասշտաբների հասնող անտառային հրդեհների, սակայն աղետի դեմ պայքարելու համար բավարար քանակությամբ հրշեջ ինքնաթիռներ չկան։

Ինչպես հայտնում է DW-ն, Ֆրանսիայում և Իսպանիայում մոլեգնող հրդեհներն արդեն որակվում են որպես այս երկրների պատմության մեջ ամենածանրը։

Հրդեհի մարման գործողություններում առանցքային դեր են խաղում կանադական Canadair ինքնաթիռները, որոնց աշխատանքը ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում համակարգում և ֆինանսավորում է Բրյուսելը։

Սակայն հիմնական խնդիրն այն է, որ այս ինքնաթիռների CL-415 մոդելի արտադրությունը դադարեցվել է շուրջ տասը տարի առաջ, իսկ նոր DHC-515 մոդելի առաջին մատակարարումները Կանադայի De Havilland Aircraft ընկերության կողմից նախատեսված են միայն 2028 թվականին։

Տեխնիկական խնդիրներն ու սպասարկման բարդությունները լուրջ խոչընդոտ են դարձել։

Օրինակ՝ Ֆրանսիան թղթերով ունի տասներկու Canadair ինքնաթիռ, սակայն, ինչպես Le Monde-ին հայտնել է հրշեջ ինքնաթիռների հրամանատար Էրիկ Դյուրանդը, դրանցից ռեալ հասանելի են միայն հինգը։ Մյուսները գտնվում են վերանորոգման մեջ կամ տեղակայված են այլ վտանգավոր գոտիներում, ինչպիսին Կորսիկան է։

Դյուրանդի խոսքով՝ եթե հնարավոր լիներ ի սկզբանե ներգրավել ամբողջ ավիապարկը, թերևս հնարավոր լիներ խուսափել նման մասշտաբի աղետից։

Ստեղծված իրավիճակում հդրեհի մարման աշխատանքներում ներգրավվել են նաև զինվորականները։

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերն այժմ փորձարկում են նոր շարժական համակարգ, որը թույլ է տալիս Airbus A400M ռազմական տրանսպորտային ինքնաթիռներից հատուկ հրդեհաշիջող հեղուկներ սրսկել կրակի վրա՝ կանխելով դրա հետագա տարածումը։ Այնուամենայնիվ, Der Spiegel-ը ընդգծում է, որ ներկայիս ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար Եվրոպային անհրաժեշտ է նմանատիպ տեխնիկայի զգալիորեն մեծ քանակություն։


Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա