copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 20:05 29-07-2026

Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուսաստանցի բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը Instagram-ի տեսանյութում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հայերի հասցեին։

Այս մասին «Вот Так» պարբերականի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Հուլիսի 14-ին բլոգերն իր ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ դժգոհում էր Վարդավառի տոնակատարությունից. նա վրդովվել էր, որ իրեն ջրել են, անցորդներին անվանել էր անտակտ, իսկ տոնը որակել որպես ագրեսիայի դրսևորում։

Բացի այդ, նա հայերի հասցեին վիրավորական համեմատություններ էր արել, ինչը սոցիալական ցանցերում կտրուկ արձագանք էր առաջացրել ինչպես հայ օգտատերերի, այնպես էլ ռուսական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Նախաքննության ընթացքում նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու հոդվածով»,- հայտնել են ՔԿ-ից։

Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք