copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:15 28-06-2023

«ՀայաՔվեի» ստորագրահավաքը կմեկնարկի վաղը` ժամը 9-ից

Վաղը ժամը 9-ից «ՀայաՔվեն» կմեկնարկի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվեի» ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։

Նա նշեց, որ Երևանից դուրս դիմել էին 46 համայնքի, այս պահին 38-ից ունենք պատասխան, որից 34-ը դրական է, միայն 4 համայնք են մերժել․ Ամասիան, Սիսիանը, Սպիտակը և Դիլիջանը։

«Հիմար հիմնավորումներ են նշում, թե իբրև տարածք չունեն։ Երևանում քաղաքապետարանը ցանկանում է ընդհանուր բոլոր համայնքների պատասխաններն ընդհանուր տան, բայց մենք գնացել ենք բոլոր համայնքեր և տեղում հանդիպումների ու զրույցների արդյունքում բոլոր համայնքերը տրամադրել են, վաղը առավոտյան ժամը 9-ից սկսում ենք»։

Նա նշեց նաև, որ մնացած համայնքները, որոնք դեռ չեն պատասխանել, իրենց հետ այս պահին դեռ աշխատանքներ են կատարվում՝ տարածքներ ստանալու ուղղությամբ։

Նա ընդգծեց, որ 2 համայնքերի՝ Սպիտակի և Դիլիջանի նկատմամբ հաղորդում է ներկայացվել դատախազություն։ «Սիսիանի հետ անձնական զրուց ենք ունեցել, բացատրել ենք, որ համայնքի գործողությունն ապօրինի է, սակայն պատասխան ենք ստացել, թե քրեական գործով իրենց չենք վախեցնի։

Առաջիկա օրերին նաև մյուս երկու համայնքերի նկատմամբ ենք հաղորդում ներկայացնելու»։

Նա ընդգծեց, որ այս պահին վերջին կազմակերպչական աշխատանքներ են կատարվում։ «Օրինակ՝ Երևանում արդեն շատ տեղերում անգամ սեղան աթոռներն են տեղադրված»։

Նա ընդգծեց, որ տարածքային սահմանափակում չկա։ «Մեղրիի բնակիչը կարող է ստորագրել Երևանում, Երևանի բնակիչը, օրինակ՝ Աշոցքում, որևէ արգելք կամ սահմանափակում չկա, քաղաքացին կարող է ստորագրել այնտեղ, որտեղ իրեն հարմար է, սակայն կարևոր է, որ միայն մեկ անգամ ստորագրի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունները անհիմն պատճառաբանություններով խոչընդոտում են «ՀայաՔվեի» ընթացքին։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի