copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:15 12-06-2023

Սյունիքում «Ford»-ը գլորվել է ձորը․ կան զոհեր

Հունիսի 12-ին, ժամը 18։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական։
Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Բ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ձորից. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը, իսկ Վ. Բ.-ին պատգարակով դուրս բերել ձորից (մոտ 50 մ) և մոտեցրել դի տեղափոխող մեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում