Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:51 10-05-2023

Յոթ որդով սեղան նստելու պատգամը կատարեցին, բայց տուն դեռևս չունեն

Սուլթանյանների ընտանիքը 2000-ականներին էր տեղափոխվել Արցախի Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղ։ Այո՛, ճիշտ է՝ Կումայրի։ Գյուղը դեռ 90-ականներին էր անվանվել Կումայրի՝ ի պատիվ այդտեղ բնակություն հաստատած գյումրեցիների։ Մոտ 14 տարի Արցախում ապրելուց հետո, ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը։ Սուլթանյանների տունն անցել է թշնամու վերահսկողության տակ, հույս էլ չունեն, որ երբևէ Արցախ կգնան, կամ նորից տուն կունենան։

Թեհմինեն կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ միայն յոթ որդով սեղան նստելու պատգամն ենք հասցրել կատարել։

Տունը կորցրած ընտանիքին Արցախի կառավարությունը 10 մլն դրամ է նախատեսել, բայց այդ գումարով անգամ 2 սենյականոց բնակարան ընտանիքը չի կարողանում գտնել։

«Ես դպրոցական հասակում եմ գնացել էդ գյուղ, 2005թ․-ին այնտեղ ավարտել եմ, այնտեղ ամուսնացել։ Մենք այնտեղ ամուսնուս հետ զբաղվում էինք հողագործությամբ, անասնապահությամբ։ Մենք հիմքից տունը սարքել էինք, ամբողջությամբ վերանորոգել ու ապրում էինք, մինչև էս չարաբաստիկ պատերազմի ժամանակ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում ես, քույրս, իմ երեխքեքը, իրա երեխեքը դուրս ենք եկել։ Հոկտեմբերի 1-ին դուրս ենք եկել Արցախից, սկզբից Երևանում ենք ապրել՝ ամուսնուս հորաքրոջ տանը, իսկ քույրը եկանք Գյումրի՝ իմ հայրական տուն։ Երկու քույրս մի տան հարս ենք, ինքն էլ 7 երեխա ունի, ինքն էլ իր ամուսնու, երեխեքի հետ եկել է այստեղ՝ մեր հայրական տուն, սկզբնական շրջանում բոլորս միասին էինք ապրում, քանի որ նեղվածք էր, իրենք առանձնացան և գնացին Ախորիկ գյուղ, այնտեղ են ապրում։ Մենք մի շաբաթով էինք դուրս եկել, բայց այլևս ըստեղից չենք կարող գնալ, ինչ ունեինք-չունեինք, թողել դուրս ենք եկել։ Էդ ժամանակ ամուսինս մեզ հետ չէր, որ գոնե մեր մեքենայով ինչ-որ բան հանեինք։ Երեխեքիս վերցրել, դուրս եմ եկել, որ հանկարծ լուրջ դեպքերում երեխեքիս դուրս բերելը դժվար չլինի»,-պատմում է Թեհմինե Սուլթանյանը։

33-ամյա Թեհմինե Սուլթանյանը 7 երեխաների մայր է, 4 տղա և 3 աղջիկ ունի։ Մեծ տղան՝ 14 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 1.5 տարեկան է։

«Մենք էդ գնով չենք կարող տուն գտնել, որ մեր ընտանիքին հարմար տուն լինի։ Իրենք ասում են՝ դուք բազամազավակ եք, գոնե 3-սենյականոց տուն, բայց տան տերը մեզ 10 մլն-ով տուն կտա՞, ո՛չ, մենք որտեղից գումար ավելացնենք։ Քանի որ մենք Արցախում վարկեր էինք վերցրել, ապառիկներ ունեինք, պետությունը, ճիշտ է, վճարել է, բայց մասամբ թողել է, ու էդ մնացածի վրան անընդհատ ավելանում է, ես էլ հնարավորություն չունեմ, որ վճարեմ ու էդ դեպքում գործարք չեն անում»,-շարունակում է երիտասարդ կինը։

Թեհմինե Սուլթանյանն ասում է, որ ինչքան էլ դժվար լինի կդիմանան, միայն թե այս անորոշությունը շուտ ավարտվի։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի